Հայաստանի Հանրապետության դեսպանությունների եւ ներկայացուցչությունների պահպանման ծախսերը 2014 թվականի համար ծրագրավորվել է 7,9 մլրդ դրամի չափով, որը 2013 թվականի մակարդակը գերազանցում է 210.5 մլն դրամով: Այդ մասինն այսօր՝ հոկտեմբերի 31-ին ՀՀ Ազգային Ժողովում բյոջետային քննարկումների ընթացքում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
Ծախսերի աճը պայմանավորված է Շվեդիայում (188.8 մլն դրամ) եւ Վատիկանում (26.5 մլն դրամ) նոր բացվող դեսպանության եւ ներկայացուցչության, Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցչի նշանակման հետ կապված ծախսերի (70.9 մլն դրամ), Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի` 2014 թվականի 7 ամսվա ծախսերի փոխհատուցման (10.1 մլն դրամ); Փոխարժեքի փոփոխման հետ կապված հավելյալ հատկացվել է 93.1 մլն դրամ:
Միաժամանակ՝ ՀՀ դեսպանությունների եւ ներկայացուցչությունների պահպանման համար նախատեսված ծախսերից պակասեցվել է 169 մլն դրամ` պայմանավորված տրանսպորտային միջոցների եւ գույքի ձեռքբերման ծախսերի նվազեցման, Եվրոպայի Խորհրդում Հայաստանի նախագահության ժամկետի ավարտի հետ:





























