ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին անհանգստացած է Ռուսաստանի՝ ազգային հանրապետությունների բաժանվելու վտանգից եւ կարծում է, որ դա կթուլացնի պետությունը:
«Պետության իմաստը տարածքային միասնականությունն է, ժառանգությունն ու լեզուն»,-հայտարարել է նա՝ ելույթ ունենալով հոկտեմբերի 31-ին:
Նա ընդգծել է, որ որեւէ այլ երկիր չգիտի, որտեղ բաժանում տեղի ունենա՝ ազգային հիմքի վրա: Նա կարծում է, որ նման պետությունը չի կարող ամուր լինել: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:




























