Արարատյան դաշտում եւ Արմավիրի մարզում կկոնսերվացնեն եւս 43 ապօրինի արտեզյան հորեր: Համապատասխան որոշման նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 31-ի նիստում:
Արտեզյան հորերն օգտագործվում են որպես Արարատյան դաշտավայրի ձկնաբուծարանների համար ջրի աղբյուր, սակայն դրանց մի մասն ինքնուրույն է հորատվել: Հորատանցքերի մեծ թվի պատճառով Արարատյան դաշտավայրում վերջին տարիներին արտեզյան ջրերի մակարդակը նվազել է, որը դժվարացնում է ձկնաբուծությունը եւ գյուղատնտեսական ցանքատարածությունների ոռոգումը: Խնդիրը լուծելու նպատակով ապօրինի հորերը փակվում են:
Նշված 43 հորերը փակելու համար բնապահպանության նախարարությանը կհատկացվի 107,5 միլիոն դրամ:





























