«Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավորները ՌԴ պետդումայում օրինագիծ են ներկայացրել, որն արգելում է ներգաղթյալներին աշխատել Ռուսաստանում, եթե դատպարտվել են որեւէ հոդվածով (ոչ միայն ծանր) կամ չմարված դատվածություն ունեն: Օրինագծի հեղինակներն են «Եդինայա Ռոսիայի» պատգամավորներ Իգոր Բարինովը, Իգոր Իգոշինը եւ Նադեժդա Շայդենկոն:

Ներկայումս, ըստ գործող օրենքի, Ռուսաստանում աշխատելու իրավունք չի տրվում նրանց, որոնք կատարել են ծանր, կամ առանձնապես ծանր հանցագործություններ:

«Ստացվում է, որ մեր օրենքը խրախուսում է օտարերկրացիների աշխատանքը, որոնք օրինապաշտ չեն»,-լրագրողների հետ զրույցում նշել է Իգոր Իգոշինը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: