Հնդկական Բիհար նահանգում հոկտեմբերի 27-ին վեց հոգու կյանք խլած ահաբեկչության մեջ մեղադրվող անձանցից մեկը հոկտեմբերի 31-ին կալանավայրից փախուստի է դիմել:
Հետաքննության ազգային բյուրոյի աշխատակիցները հարցաքննում էին Մեհեր Ալամին Բիհարի Մուզաֆարպուր քաղաքում: Ալամն առանց ուղեկցորդների զուգարան է գնացել ու պատուահանից դուրս է եկել: Բյուրոյի աշխատակիցները հետեւել են նրան երկար բացակայությունից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով IBN հեռաստալիքին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Պատնա քաղաքում, որտեղ պետք է հանդես գար Հնդկաստանի հիմնական ընդդիմադիր Բհարատիա ջանատա կուսակցության(ԲՋԿ) կողմից վարչապետի թեկնածու Նարենդրա Մոդին: Վեց մարդ մահացել է, ավելի քան 80-ը վիրավոր են:
Հնդկաստանում ընդդիմության հանրահավաքի ժամանակ պայթյուններ են տեղի ունեցել http://news.am/arm/news/177961.html
Պատնայում տեղադրված էին ընդհանուր 18 ռումբ, որից 7-ը պայթել են, մյուսները ժամանակին հայտնաբերվել են սակրավորների կողմից:
Այս պահին ահաբեկչություն իրագործելու համար ձերբակալել են վեց հոգու, որոնք բոլոր էլ կապված են «Հնդկական մոջահեդներ» ծայրահեղական խմբավորման հետ:
Zee News հեռուստաալիքը հոկտեմբերի 31-ին, վկայակոչելով բարձրաստիճան աղբյուրներին, հաղորդում է, որ Պատնայի ահաբեկչությունը ենթադրաբար հովանավորել է Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը:





























