Կառավարությունը թույլատրել է Սիրիայի ազգությամբ հայ քաղաքացիների կողմից 2012թ. հուլիսի 1-ից հետո ներմուծված ավտոմեքենաների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչեւ 2014թ. դեկտեմբերի 31-ը:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մաքսային մարմիններ դիմելիս սիրիահայերը պետք է ներկայացնեն ՀՀ սփյուռքի նախարարության գրությունը:
Հաջորդ որոշմամբ մինչեւ 2014թ. դեկտեմբերի 31-ը երկարաձգվել է նաեւ սիրիահայերի` առանց որակավորման քննություն հանձնելու վարորդական վկայականները փոխանակելու ժամկետը:





























