Ադրբեջանի համար սադրանքները սովորական երեւույթ են: Այնպես, ինչպես համար դրանց մեր կողմից պատասխանը: Այդ մասին հայտարարել է բանակային 4-րդ կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը ՀԱՊԿ խորհրդարանականներին, որոնք հոկտեմբերի 31-ին այցելել էին Հայաստանի ու Ադրբեջանի հենակետային սահմաններից մեկը:

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Անդրանիկ Մակարյանը հաղորդել է, որ Նախիջեւանի ուղղությամբ վերջին անգամ ադրբեջանական կողմը սադրանք է իրականցրել օգոստոսի վերջին: Սակայն այնպիսի պատասխան է ստացել, որ երկար ժամանակ դադարել է որեւէ ակտիվություն ցուցաբերել: «Մենք ցանկացած պահի ռազմական պատրաստվածության վիճակում ենք»,- ընդգծել է գեներալ-մայորը:

Անդրանիկ Մակարյանը տեղեկացրել է ՀԱՊԿ պայմանագրի խորհրդարանականներին, որ ադրբեջանական սադրանքները տարբեր են՝ դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձեր, Սեւ նետի կիրառում, դիպուկահարների կրակոցներ, որոնք 2 կմ հեռավորությունից ոչնչացնում են կենդանի ուժն ու տեխնիկան: «Հաճախ հրաձգությունը նշանակետային է»,- արձանագրել գեներալ-մայորը: