Թուրքիայի վիճակագրական վարչության հաղորդման համաձայն, 2009 թվականի երկրորդ եռամսյակում (ապրիլ, մայիս, հունիս) զբոսաշրջությունից ստացված եկամուտը նվազել է 9.6 տոկոսով։ Այս մասին հայտնում է թուրքական «Hurriyet» թերթը։

Ըստ այդմ, նշված ժամանակահատվածում Թուրքիայում տուրիզմից ստացվող եկամուտները կազմել են 4 միլիարդ 244 միլիոն ԱՄՆ դոլար։ Նշվում է, որ այդ գումարից 749 միլիոնը եկել է արտասահմանում ապրող թուրքերից, որոնք այցելել են Թուրքիա։ Թուրքիա անհատական այցելողներից ստացված զբոսաշրջության եկամուտը կազմել է 3 միլիարդ 259 միլիոն, իսկ տուր-փաթեթով եկածներից ստացվել է 986 միլիոն ԱՄՆ դոլար եկամուտ։