NEWS.am-ը ներկայացնում է հատվածներ ամերիկյան «The Washington Post»-ում հրապարակված հոդվածից:

Սամի Ամիրը սովորել է սիրիական բանակի հրետանանու ձայնին, երբ Դամասկոսի մերձակայքում հրակոծում էին ապստամբների դիրքերը: Սակայն նրան մահացու վախեցնում են ականանետների խուլ ձայները, որոնց արձակում են իսլամիստների կողմից վերահկվող շրջանում: Ականանետները մի քանի անգամ ավերածությունների են ենթարկել Դամասկոսի՝ առավելապես քրիստոնեաբնակ շրջանը՝ Ալ-Քասան, ինչի հետեւանքով վերջին երկու շաբաթվա ընթացքում զոհվել է նվազագույնը 32 մարդ, տասնյակները վիրավորվել են:

Ապստամբների կողմից ավելի հաճախակի է դառնում քրիստոնյա մեծամասնությամբ թաղամասերի, մասնավորապես, Ալ-Քասայի հրաձգությունը՝ իր լայն պողոտաներով, բազմաբնակարան շենքերով, կանաչ այգիներով, հանրահայտ ռեստորաններով ու առեւտրային փողոցներով:

Այս հարձակումներն ու հրակոծումները Սիրիայի կրոնական փոքրամասնությունների շրջանում վախ են առաջացրել՝ կապված ապստամբների վրա իսլամիստ արմատականների ու օտարերկրյա գրոհայինների ազդեցության աճի հետ: Քրիստոնյաները համարում են, որ իրենք թիրախի են վերածվում՝ մասամբ արմատականների հակաքրիստոնեական տրամադրություններից, մասամբ էլ պատիժ այն բաննի համար, որ դիտվում են որպես Ասադի ռեժիմի աջակիցներ:

«Ալ-Քաիդայի» հետ կապված գրոհայինները իրնց գրաված շրջաներում վնասել ու պղծել են եկեղեցիները: Ռաքայում գրոհայինները երկու եկեղեցի են հրդեհել,  հանել են խաչերն ու դրանց փոխարեն իրենց խմբավորումների դրոշներն են տեղադրել: Կիրակի օրը ջիհադիստները հրդեհել են հայկական եկեղեցի Թել-Աբյադ քաղաքում:

Դամասկոսի քրիստոնյաները համոզված են, քանի դեռ ապստամբենրը պայքարում են կառավարական ուժերի դեմ ու փորձում են դուրս քշել նրանց իրենց կողմից հսկվող տարածքներից, իսլամիստ արմատականները հարձակվում են իրենց թաղամասերի վրա: