Հայաստանի ճարտարապետների միությունում տվյալների չեն տիրապետում այն մասին, որ wմն հայ ճարտարապետ որոշել է մասնակցել Բաքվի առաջին միջազգային ճարտարապետական մրցույթին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Միության փոխնախագահ Ալեքսանդր Բադալյանը:

Հայ ճարտարապետի մասնակցության մասին տեղեկությունը տարածել է Բաքվի ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ճարտարապետների միության ղեկավար Էլբեյ Հասիմզադեին: Նրա խոսքով՝ ներկայացված աշխատանքը ժյուրին դեռ չի դիտարկել:

Մեկնաբանելով հաղորդագրությունը՝ Ալեքսանդր Բադակյանը նշել է, որ Հայաստանի ճարտարապետների միությունը տեղեկություն չունի: Նրա խոսքով՝ եթե հրապարակումն իրական է, խոսքը կարող է վերաբերել ծագումով հայի, ով երբեք չի ապրել Հայաստանում, ով պարզապես տեղյակ չէ իրավիճակին: Բացի այդ, ճարտարապետները պարտավոր չեն հաշվետվու լինել: «Այլ հարց է, թե որքանով է սա բարեկիրթ: Անձամբ ես այդ կերպ չէի վարվի»,- նշել է Ալեքսանդր Բադալյանը:

Միաժամանակ նա նշել է, որ հարցը կարելի է այլ տեսանկյունից դիտարկել. «Եթե ենթադրենք, որ ժյուրին օբյեկտիվություն կցուցաբերի ու հայը կհաղթի մրցույթում, կարծում եմ, պակաս կարեւոր գործոն չէ»: