Երեւանի զարգացման 2014-2017թթ. քառամյա ծրագրի նախագծի հերթական քննարկման օրակարգում ընդգրկված էր Երեւանի քաղաքապետին կից  Երեւանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի եւ տարեկան բյուջեի կառավարման խորհրդի անդամների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա լրամշակված տարբերակի քննարկումը։  Խորհրդի նիստը վարել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը։

Նիստին ներկա խորհրդի անդամները միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն են տվել  ներկայացված լրամշակված նախագծին: Նախագիծը, սահմանված կարգով, առաջիկայում կներկայացվի նաեւ  հանրային քննարկման:

Առաջիկայում խորհրդի քննարկմանը կներկայացվի Երեւան քաղաքի 2014 թվականի բյուջեի նախագիծը: