Ժնեւն ընտրել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի վայրը: Ինչպես գրում է շվեցարական «Tribune de Genève» թերթը, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Հիշողության լուսարձակներ» անվամբ գեղարվեստական ստեղծագործությունը, որը նախապես որոշված էր տեղադրել Սեն-Անտուան Բաստիկոնում՝ Ժնեւի Հին քաղաքի հարեւանությամբ, վերջնական հաշվով կտեղադրվի «Արիանա» թանգարանի այգում՝ ՄԱԿ-ի շենքի հարեւանությամբ: Մնում է ստանալ շինարարության թույլտվությունը:
Ժնեւի մշակութային դեպարտամենտի մամուլի քարտուղար Ֆելիսյեն Մացոլայի խոսքով՝ մոտ 15 վայր էին դիտարկում հուշարձանի համար, սակայն ի վերջո ընտրել են «Արիանա» թանգարանը:
Նշենք, որ 1915թ.-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված գեղարվեստական նախագիծի մասին որոշումն ընդունվել է 2008թ.-ին Ժնեւի քաղաքային խորհրդի կողմից: Սակայն ամենասկզբից այն հարուցեց Թուրքիայի ու Շվեյցարիայում թուրքական տարբեր միավորումների զայրույթը:




























