Քալիֆորնիական Գլենդել քաղաքում բնակվող 48-ամյա հայն իրեն մեղավոր չի ճանաչում նրա համար, որ հետապնդել է ամուսնացած կնոջ: Հաղորդում են, որ նա հետեւել է նրան, սպառնացել սպանել, մեքենայով բախվել նրա մեքենայյին, որպեսզի ուշադրության արժանանա:
Ինչպես գրում է «Glendale News-Press»-ը, Համլետ Սարգսյանին մեղադրում են հետապնդման ու հարձակման մեջ՝ միջոցներով, որոնք կարող են էական մարմնական վնասներ պատճառել: Նրան կալանավորել են, գրավի գումարը կազմում է 400 հազար դոլար: Սարգսյանին ձերբակալել են մոթելում ոչ միայն կնոջ հետապնդման, այլ նաեւ խանութից գողության համար: Նա պետք է նոյեմբերի 14-ին հանդես գա Լոս-Անջելեսի շրջանի Առաջին ատյանի գլխավոր դատարանի առաջ, որի ընթացքում կքննարկեն գրավի դիմաց նրա ազատ արձակման հարցը:
Ոստիկանության տվյալներով՝ տուժող կնոջ կյանքը փոխվել է դեպի վատ կողմ այն բանից հետո, երբ ապրիլին գնահատողների դասընթացների ժամանակ նա հանդիպել է Սարգսյանին: Նա անցանակալի նվերներով հեղեղում էր, հետեւում իրեն ու իր ընտանիքին: Նա այցելել էր իր աշխատավայր, աշխատակիցների աչքի առաջ սկանդալ էր կազմակերպել: Իսկ մեկ անգամ բաց պատուհանից ներխուժել է բնակարան, որ սեր խոստովանի:
Շուտով Սարգսյանի պահվածքը սկսել է փոխվել: Նա սեպտեմբերի 14-ին այցելել է կնոջ, հրել մուտքի դուռն ու բռնել ձեռքերից: Հաջորդ օրը հետեւել է նրան մինչեւ եկեղեցի Հյուսիսային Հոլիվուդում, որտեղ կնոջ վրա ջրով շիշ է նետել:





























