«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ նախօրեին կտրուկ վատացել է ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի առողջական վիճակը, եւ նրան անձնական ինքնաթիռով շտապ տեղափոխել են Գերմանիա։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը եւ հավելում. «Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, տեղեկություններ էին շրջանառվում, որ Գ. Հակոբյանի առողջական վիճակն այնքան ծանր է, որ հնարավոր է՝ նա այլեւս չշարունակի պաշտոնավարումը։

Ավելին, բժիշկները եւս Հակոբյանին կտրականապես արգելել են լարված աշխատել։ Երեկ թե՛ ՀՀԿ-ականները, թե՛ Գ. Հակոբյանի մտերիմ շրջապատից տարբեր մարդիկ հաստատում էին ԱԱԾ պետի առողջական վիճակի մասին լուրերը, բայց եւ նշում, որ իրենք չունեն հավելյալ ինֆորմացիա»,- գրում է «Ժողովուրդը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):