Գերմանիայի երկու քաղաքացիներ, որոնց Լիբանանում անհայտ անձինք առեւանգել էին, գերությունիզ ազատվել են ու ձերբակալվել թմրանյութերի անօրինական շրջանառության մեղադրանքով:
Գերմանիայի քաղաքացիներին ազատել են առեւանգումից մի քանի ժամ անց, ինչից հետո ոստիկանությունը ձերբակալել է նրանց: Մեղադրանքի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդում հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
AP գործակալության տվյալներով՝ առեւանգողների ձերբակալման փորձի ժամանակ հրաձգության հետեւանքով զոհվել է լիբանանցի զինվորական: Գերիների ազատման մասին այլ տվյալներ չեն հաղորդում:
ԳԴՀ քաղաքացիներին առեւանգել էին մարդիկ Mercedes-ML մակնիշի մեքենայով Բեքա հովտի հյուսիսային հատվածի շրջաններից մեկում: Չարագործները փորձել են գերվածներից մեկի հաշվեհամարից կանխիկ գումար հանել Շլիֆ բնակավայրի ОМТ-ում (Online Money Transfer): ОМТ աշխատակիցները հրաժարվել են գումար տրամադրել, ինչից հետո հանցագործների գերվածների հետ փախուստի են դիմել անհայտ ուղղությամբ: Գործակալության տվյալներով՝ առեւանգողները կապ են հաստատել գերիներից մեկի ընկերոջ հետ ու փրկագին են պահանջել:





























