Օքսֆորդի համալսարանի մասնագետները անցկացրել են 14 տարբեր հետազոտություններ, որոնք նվիրված են նրան, թե ինչպես է երիտասարդությունը օգտագործում համացանցը: Նրանց կողմից նախապատրաստված ակնարկում ասվում է, որ մի քանի հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է կապ համացանցի ու ինքնասպանությունների, մարմնական վնասվածքների միջեւ:

Սակայն գիտնականներն ընդգծում են, որ մյուս աշխատություններում խոսվում է համացանցի դրական ազդեցության մասին, գրում է BBC-ին:

Այս տարի բրիտանական հասարակությունն ու մամուլը ակտիվ քննարկում էր ինտերնետ շփման վտանգավորությունը: Օրինակ, օգոստոսին 14-ամյա Հաննա Սմիթը Լեսթերշիրից սոցցանցում վիրավորական հաղորդագրություններից հետո կախվելու միջոցով ինքնասպան էր եղել: Դրանից հետո Երեխաների հանդեպ դաժանության կանխման ազգային համայնքի(NSPCC) կողմից հրապարակված զեկույցում ասվում է, որ 11-16 տարեկան երեխաների 20 տոկոսը ցանցում շփման բացասական փորձ է ունեցել, հաղորդում է Superstyle.ru-ն:

Օքսֆորդի հետազոտողները չեն անտեսել համացանցի վտանգավորությունը, այդ թվում նաեւ վիրավորանքների ու սպառնալիքների ռիսկը: Բացի այդ, նրանք վերհանել են կապը ֆորումներում հաղորդագրությունների ու ինքնասպանության դեպքերի միջեւ: Սակայն գիտնականները նաեւ նշում են մյուս հետազոտությունները, որոնցում ասվում է նաեւ, որ համացանցում շփումը օգնում է սոցիալապես մեկուսացված անձանց:

Կան նաեւ օրինակներ, երբ ինտերնետ-ֆորումների օգտատերերը խրախուսում էին դրական պահվածքը, մյուսներին խորհուրդ տալիս օգնել միմյանց ու շնորհավորում, երբ ինչ որ մեկը խուսափում էր ինքն իրեն վնասելուց: