ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Բիրմինգեմ-Շաթլսուորթ միջազգային օդանավակայանի աշխատանքն ընդհատվել է հնարավոր սպառնալիքի վերաբերյալ տեղեկության պատճառով, աշխատանքը վերականգնվել է տարհանումից երկու ժամ անց, հաղորդվում է  օդանավակայանի Facebook-յան էջում:

Օդանավակայանի սպասասրահում  տարհանում էր հայտարարվել տեղի ժամանակով 16:00-ին  (2:00` Երեւանի ժամանակով), երբ անվտանգութան ծառայության աշխատակիցները ռումբ  գտնվելու վերաբերալ գրություն էին հայտնաբերել:  Կատարվածի հետեւանքով հետաձգվել էին մի քանի չվերթներ, իսկ մի քանիսն էլ վայրէջքի համար վերաուղարկվել էին  այլ օդանավակայաններ:

Ըստ All Alabama-ի` անվտանգության ծառայությունների աշխատակիցները  օդանավակայանի շենքում ստուգում են իրականացրել եւ խախտում չեն հայտնաբերել: Տարածքը զննել են նաեւ կինոլոգները` շների հետ:  Շենքից տարհանված ուղեւորներին թույլ են տվել վերադառնալ օդանավակայանի սպասասրահ, հայտնում է «lenta.ru»-ն: