ԱՄՆ Օհայո նահանգի Դեյթնի բնակիչն իր ընկերուհուն ամուսնության առաջարկություն է արել՝ առաջարկությունը փորագրելով դդումների վրա, հաղորդում է Associated Press-ը:

«Կամուսնանա՞ս ինձ հետ» հարցը աղջիկը կարդացել է, երբ երիտասարդը դդումների մեջ մոմեր է վառել: Դդումները Դեյթոնում անցկացվող Հելոուինի տոնակատարության անբաժանելի մասն են կազմել:

Աղջիկը համաձայնել է եւ ընդունել ամուսնության առաջարկը: Աղջիկը հայտարարել է, որ ընկերջ քայլն իրեն ցնցել է, սակայն ինքը երջանիկ է, փոխանցում է «Lenta.ru»-ն: