2009 թվականին Ռուսաստանի Դաշնությունից մասնավոր տրանսֆերտների հոսքը դեպի Հայաստան կկրճատվի 30-35 տոկոսով: Սա Հայաստանի կենտրոնական բանկի կանխատեսումն է 2009 թվականի երրորդ եռամսյակի համար: Նման անկումը պայմանավորված է Ռուսաստանում ստեղծված ներկա եւ սպասվելիք տնտեսական իրավիճակով:

2008 թվականին բանկային համակարգի միջոցով Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերտները կազմել են 1,6 միլիորդ դոլար: Դրանց մեծամասնությունը, ավելի կոնկրետ 84 տոկոսը (ավելի քան 1,4 միլիարդ դոլար) փոխանցվել է Ռուսաստանից: Ռուսաստանին հետեւում է ԱՄՆ-ը` 61 միլիոն դոլարով (3,7 տոկոս), ինչը ցածր է 2007 թվականի ցուցանիշից 20,4 տոկոսով: