Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում մի խումբ նուդիստներ մերկ լող են կազմակերպել, որը հավակնում է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում:

Այս մասին գրում է Miami Herald-ը: Միջոցառումը տեղի է ունեցել Հոլովեր լողափում, որն արդեն 23 տարի է ընդունում է նաեւ մերկ լողորդների: 

Ռեկորդ սահմանելու փորձին մասնակցել է 805 մարդ: Մի քանի ժամ տեւած լողը դիտել են հրավիրված փորձագետները եւ ափի  ասոցիացիայի  ներկայացուցիչները: Նրանք հետեւել են, որպեսզի բոլոր մասնակիցները կազմակերպիչներից թեւկապեր ստանան (դրանցով հաշվել են նրանց) եւ ծովը մտնեն համապատասխան վայրից, հաղորդում է Lenta.ru-ն:

Լողը լուսանկարել են եւ տեսագրել:  Այդ նյութերն ուղարկվել են Գինեսի ռեկորդների գրքի գրասենյակ, որը մոտ ժամանակներս պետք է գնահատի կատարվածը եւ հավանություն տա կամ էլ մերժի դրա գրանցմանը: Գործող ռեկորդը հաստատվել է Իսպանիայում՝ 2013թ. ամռանը: Այն ժամանակ լողին մասնակցել էր 729 մարդ: