«Արմենիա» բժշկական կենտրոնի պատուհանից ցած նետված կինը հոգեկան հիվանդ էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արմենիա» բկ-ի տնօրենի տեղակալ Սերգեյ Պողոսյանը:
Նա նշեց, որ իրենց մոտ կա պսիխոսոմատիկայի բաժանմունք՝ հատուկ նման հիվանդների համար, որոնց հոգեկան աշխարհը խախտված է: «Հիվանդ էր, ընդունվել է մեկ օր առաջ, նետել է իրեն պատուհանից»,- ասաց նա՝ հերքելով, որ հնարավոր է հիվանդանոցում նրան բժիշկները, բուժքույրերը նեղացրած լինեն կամ մյուս հիվանդների հետ խնդիր ունեցած լինի:
Նա չցանկանացավ այլ մանրամասներ հայտնել՝ ասելով, թե «դուք ինձ արդեն հոգնեցրել եք, ես տանն եմ արդեն, ուզում եմ մի քիչ հանգստանալ»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 5-ին, առավոտյան դժբախտ դեպք է տեղի ունեցել «Արմենիա» Բժշկական կենտրոնում: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ հիվանդներից մեկը վաղ առավոտյան ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից ու մահացել:
Պարզվել է, որ նա 59 տարեկան է, անունը՝ Սիլվարդ:
NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացել է, որ այս միջադեպի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, քննություն է կատարվում:




























