Հայաստանի ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալի 36-ամյա Սարգիս Կասյանը խարդախություններով տարբեր անձանցից հափշտակել է նրանց գույքը: Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 36-ամյա Սարգիս Կասյանը, աշխատելով ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալի պաշտոնում, խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է Գ.Հայրապետյանի, Վ.Ջիվանյանի, Լ.Խաչատրյանի եւ Ա.Փիլիպոսյանի առանձնապես խոշոր չափերի գույքը: Քրեական գործ է հարուցվել 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը, որը կատարվել է` առանձնապես խոշոր չափերով): Սույն հոդվածը նախատեսում է պատիժ ազատազրկմամբ` 4-8 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը դատարան է ստացվել հոկտեմբերի 30-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: