Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում առաջարկել է Իշխան Զաքարյանի թեկնածությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը:
Նշենք, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը երեկ չէր հերքել իր՝ վերանշանակման մասին լուրերը: NEWS.am-ի թղթակցի՝ վերանշանակման առթիվ շնորհավորանքին, նա այսպես էր արձագանքել. «Բայց ի՞նչ գիտեք, այսօր ավարտվում է պաշտոնավարման ժամկետը, մինչեւ օրվա վերջ կամ վաղը առավոտ նախագահը կներկայացնի»:
Նա չէր ցանկացել հայտնել՝ արդեն հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ, թե ոչ: «Չշտապենք, որեւէ բան չանենք, օրը կգա, բարին հետը, կիմանանք դուք էլ, ես էլ, բոլորը»,- ասել էր Իշխան Զաքարյանը:




























