Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը չի շտապում հերքել իր՝  վերանշանակման մասին լուրերը: NEWS.am-ի թղթակցի՝ վերանշանակման առթիվ շնորհավորանքին, նա այսպես արձագանքեց. «Բայց ի՞նչ գիտեք, այսօր ավարտվում է պաշտոնավարման ժամկետը, մինչեւ օրվա վերջ կամ վաղը առավոտ նախագահը կներկայացնի»:

Նա չցանկացավ հայտնել՝  արդեն հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ, թե ոչ: «Չշտապենք, որեւէ բան չանենք, օրը կգա, բարին հետը, կիմանանք դուք էլ, ես էլ, բոլորը»,- ասաց Իշխան Զաքարյանը:

Նշենք, որ  կայքը, վկայակոչելով իր աղբյուրներին, գրել է, որ Սերժ Սարգսյանը որոշել է ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում վերանշանակել Իշխան Զաքարյանին: Նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է այսօր: ՎՊ նախագահը իր թիմին հայտնել է, որ մոտ օրերս պետք է հանդիպի խմբակցությունների հետ եւ նրանց դատին հանձնի ՎՊ նոր ծրագիրը: