Գիտնականները ամերիկյան Յուտա նահանգում բացահայտել են դինոզավրի նոր տեսակ, որը Tyrannosaurus Rex տիրոանոզավրի նախնին է:

Հետազոտողների կարծիքով՝ բացահայտված Lythronax Argestes դինոզավրը T. Rex-ի ազգականուհին է, որը նրանից 10-12 մլն տարի շուտ է ապրել, հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

Կենդանին կարողացել է կանգնել հետեւի երկու վերջույթների վրա, ունեցել է հաստ գանգ եւ բինօկուլյար տեսողություն՝ այսինքն, առարկան միաժամանակ երկու աչքով տեսնելու կարողություն: Կենդանու երկարությունը եղել է 7,5 մետր: