Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, նոյեմբերի 6-ին, Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 12 շենքի մոտից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 32-ամյա Վարդան Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2010 թ. հոկտեմբերի 25-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտ կատարելու մեղադրանքով: