Փարիզում պահպանված Նապոլեոն Բոնապարտի կտակի միակ պատճենը, որը նա անձամբ գրել է մահվանից 19 օր առաջ, աճուրդի ժամանակ վաճառվել է 357 հազար եվրոյով: Լոտն ի սկզբանե գնահատվել է 120 հազար եվրո, հաղորդում է Fox News-ը:
Ֆրանսիացի զորավարը 1821թ ապրիլին գրել է կտակ, որը շուտով փոփոխությունների է ենթարկել: Նա նամակում նշել է, որ ցանկանում է, որ իր մոխիրը ցանեն Սենա գետում: Փաստաթուղթը երկար ժամանակ պահպանվել է պատմական արխիվներում, հաղորդում է ՌԲԿ-ն:
Փաստաթուղթը գնողը ցանկացել է անհայտ մնալ:





























