Բրիտանական Channel 4 հեռուստաալիքն իր հեռուստադիտողների համար անակնկալ է պատրաստել. եթերում մարդկանց վրա թմրանյութերի ազդեցությանը նվիրված գիտական հաղորդում կցուցադրվի: «Թմրանյութեր Live. Կանաբիս» մեկանգամյա 90-րոպեանոց թողարկումը կմեկնարկի մոտ ժամանակներս, գրում է The Telegraph-ը:

Ծրագրին կմասնակցեն կամավորներ, որոնք թմրանյութ կօգտագործեն: Միաժամանակ, գիտնականները կհետեւեն նրանց վրա թմրանյութի ազդեցությանը: Կամավորների առջեւ բարդ խնդիր է դրված. լաբորատոր պայմաններում տարբեր տեսակի կանեփ եւ պլացեբո օգտագործել, հաղորդում է  РБК-ն:

Լոնդոնի քոլեջի համալսարանի գիտնականներն իրենց առջեւ հավակնոտ խնդիր են դրել՝ ապացուցել, որ մարիխուանան ավելի մեծ կախվածություն է առաջացնում, քան այլ թմրանյութերը, ինչպես նաեւ հանգեցնում հիշողության կորստի եւ պարանոյայի: Սակայն վերջնական եզրակացությունը կարվի փորձարկման արդյունքում:
Հաղորդման ցուցադրությունը թեժ քննարկում է առաջ բերել բրիտանական հասարակությունում. հեռուստադիտողները չեն կարողանում հասկանալ՝ հաղորդում գիտական ծրագի՞ր է, թե՞ հերթական գովազդային հնարք:

Վիճակագրության համաձայն՝ վերջին տարում Մեծ Բրիտանիայում մարիխուանա է օգտագործել 2 մլն մարդ: 16-29 տարեկան երիտասարդների կեսն առնվազն մեռկ անգամ թմրանյութ է օգտագործել: