Կիպրոսի գիմնազիաների եւ քոլեջների ավագ դասարանների աշակերտները բողոքում են իշխանությունների՝ դպրոցական ավտոբուսները վճարովի դարձնելու որոշման դեմ:
Նիկոսիայում աշակերտները խմբվում են խորհրդարանի շենքի դիմաց՝ իշխանությունների գործողությունների հանդեպ իրենց անհամաձայնությունը հայտնելու, որոնք կարիքավոր ընտանիքներին մեծ հարված են հասցնում: Խորհրդարանի շենքի դիմաց ցույցից հետո դպրոցականները երթով կմեկնեն հեռախաղորդակցության եւ հանրային աշխատանքների նախարարություն, որպեսզի ուղեվարձի վճարը հանելու մասին խնդրագիր հանձնեն:
Ցույցեր եւ հանրահավաքներ կկայանան նաեւ Լիմասոլում, Պարալիմնիում եւ այլ քաղաքներում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Կիպրոսի կրթության նախարարությունը դպրոցական ավտոբուսներ ուղեվարձի մասին որոշումը կայացրել էր պետական ծախսերը կրճատելու նպատակով:
Որոշումը բողոքի ալիք էր բարձրացրել դպրոցականների եւ նրանց ծնողների շրջանում, ինչից հետո նախարարությունը ժամանակավոր կասեցրել էր դրա գործողությունը: Այնուամենայնիվ, աշակերտական համակարգող խորհրդի ղեկավար Պանայոտիս Մանոյոսը հայտնել է լրագրողներին, որ բոլոր ակցիաները կանցկացվեն, ինչպես որ նախատեսվել էր:





























