Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Քասախի կիրճ թիվ 15 հասցեում գտնվող «Նոր Ջրաղաց» ռեստորանային համալիրի մոտակայքում, այսօր՝ նոյեմբերի 7-ին, շունն ընկել է ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները շանն անվնաս դուրս են բերել կիրճից:




























