Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի կենտրոնական հիվանդանոցի մոտակայքում,  նոյեմբերի 7-ին, ժամը 14.00-ի սահմաններում, ծառեր են այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.22-ին, մարվել` 14.52-ին:

Այրվել է 1800 քմ մակերեսով խոտածածկույթ, ջերմահարվել՝ 20 դեկորատիվ ծառ: