Գյումրի-Մարմարաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ում, նոյեմբերի 7-ին, ժամը 11.30-ի սահմաններում զինամթերք է հայտնաբերվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Տեղում հայտնաբերվել է ազդանշանային հրթիռ: Ոստիկանության աշխատակիցները հայտնաբերված զինամթերքը տեղափոխել են անվտանգ տարածք: