Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 31 մկն դոլար՝ ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու: Միջոցները կտրամադրվեն Համաշխարհային բանի արտոնյալ ֆինանսավորման բաժանմունքի կողմից: Վարկը պետք է մարել 2023 – 2037թթ: Վարկային միջոցները կտրամադրվեն միասնական տրանշով:
Համաձայնագիրը «Զարգացման քաղաքականության օպերացիա» եռաստիճան ծրագրի առաջին բաղադրիչն է:
Ֆինանսավորումը ենթադրում է տեսչական ստուգումների մեխանիզմների, վարկային հաշվետվությունների, ինչպես նաեւ գրավադրման ու սնանկության մասին օրենսդրության բարեփոխում: Բացի այդ, ենթադրվում է կատարելագործել քաղծառայության ինստիտուտները:
Այլ ուղղությունները՝ կապված ֆինանսավորման հետ հետեւյալն են. Եկամտահարկի եւ լեռնարդյունահանող սեկտորի էկոլոգիական կայունության համախմբում, ինչպես նաեւ սոցիալական աջակցության մեխանիզմների կատարելագործում:




























