Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու լիազորությունները դադարեցվել են:

Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետերով եւ հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի նոյեմբերի 1-ի առաջարկությունը, որոշել է դադարեցնել Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու լիազորությունները:

Նշենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Ռշտունին աշխատանքի է անցնելու դատախզության համակարգում: