«Արտահանման ֆինանսավորումն իրականացնող ապահովագրական կազմակերպության» ստեղծումն իրականացնող աշխատանքային խմբի ձեւավորումը հետաձգել են մինչեւ 2014թ.-ի հունվարի 1-ը: Համապատասխան որոշումն ընդունել են այսօր՝ նոյեմբերի 7-ին, Հայաստանի Կառավարության նիստում:

Էկոնոմիկայի նախարարության աշխատանքային խմբի գործունեությունն ապահովելու համար մինչեւ տարվա վերջ կտրամադրվի 19 մլն դրամ: 17 մլն դրամը կկազմի աշխատավարձային ֆոնդը:

Պետական կազմակերպության նպատակները արտահանման ապահովագրումն է կապալառուի կամ նրան հովանավորող բանկի կողմից վճարումների խուսափումից, բանկերի համար ապահովագրության նոր մեթոդների մշակում, արատահանման ֆինանսավորման տոկոսադրույքների կրճատում ու վնասների հատուցում: