Ֆինանսիստ եւ միլիարդատեր Ջորջ Սորոսը մեկ միլիոն դոլար է նվիրաբերել Սիրիայի տուժած բնակիչներին:

Ամերիկացին գումարը փոխանցել է Սիրիայում հումանիտար հարցերով զբաղվող հիմնադրամին: Ըստ ֆինանսիստի՝ Սիրիայում շատ քաղցած մարդիկ կան, անտուն մնացածները ձմռանը կմրսեն, այդ պատճառով հարկավոր է օգնել նրանց:

Dni.ru-ն հայտնում է, որ 83-ամյա Սորոսը հայտնի է ոչ միայն որպես հաջողակ ֆինանսիստ, այլեւ բարերար: Նա իր ոչ կոմերցիոն նախագծերի վրա  տարեկան 300 մլն դոլար է ծախսում: Նա բարեգործական հիմնադրամներ է ստեղծել ավելի քան 25 երկրներում: