Ռետինե բադիկն ու շախմատը 2013-ի ընտրութունների արդյունքում ներառվել են Խաղալիքների ամերիկյան պատվո սրահում:

Բադիկն ու շախմատը շրջանցել են մյուս տաս հավակնորդներին, այդ թվում՝ օճառե պղպջակներին, կանաչ զինվորիկներին, Pac-Man-ին, նինձյա-կրիաներին եւ այլն, փոխանցում է Associated Press-ը:

Որպեսզի խաղալիքը հայտնվի եզրափակչում, այն պետք է մշակութային իկոնայի կարգավիճակ ունենա, մի քանի սերունդներով անցաց լինի, նպաստի ուսուցմանը, ստեղծագործականության ու ընդունակությունների զարգացմանը: Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն:

Սրահում արդեն կա հիսուներեք առարկա: