ԱՄՆ-ն նոյեմբերի ութին զրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ում քվեարկելու իրավունքից, հաղորդում է Associated Press-ը:

Ամերիկյան պատվիրակությունը զրկվել է կազմակերպության կողմից կայացվող որոշումների վրա ազդելու հնարավորությունից:  Դա տեղի է ունեցել ՅՈւՆԵՍԿՕ-ի ամենամյա բյուջեին վճարում կատարելուց հրաժարվելու պատճառով՝ կապված Պաղեստինին կազմակերպության լիարժեք անդամ ճանաչեու հետ: Այս մասին հաղորդում է «Lenta.ru»-ն:

Ամերիկյան ֆինանսավորման դադարեցման արդյունքում կազմակերպությունը արդեն փակել է մի շարք ծրագրեր, որոնք ԱՄՆ-ն առանցքային էր համարում: