Ոստիկանության Ստեփանավանի բաժնում նոյեմբերի 6-ին, ժամը 15.45-ին, հաղորդում է ստացվել, որ ժամը 15.40-ի սահմաններում փախցրել են Հոբարձի գյուղի գյուղապետարանի մոտ կայանված, գյուղապետարանի հաշվեկշռում գտնվող «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ժամը 16.55-ին նշված ավտոմեքենան հայտնաբերվել է Ստեփանավանի Բաղրամյան փողոցի թիվ 121 շենքի մոտ:
Ավտոմեքենան վարողը` 1983 թ. ծնված Արսեն Դ.-ն, եւ ուղեւորը` 1986 թ. ծնված Իշխան Լ.-ն, բերման են ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:




























