Ներաքաղաքային երթուղայինների ուղեվարձը պետք է լինի 200 դրամ, հայտարարել է Հայաստանի ուղեւորափոխադրող ընկերությունների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը: Նրա խոսքով՝ ներկայիս 100 դրամը թույլ չի տալիս մեքենաները բավարար վիճակում պահել: Այնուամենայնիվ, գծատերերը կպահանջեն, որպեսզի 50 դրամը քաղաքապետարանը սուբսիդավորի:
«Մենք ոչ միայն սակագնի բարձրացում ենք պահանջում, այլեւ պետական դոտացիա, որպեսզի ուղեւորները վճարեն ոչ թե 200, այլ 150 դրամ: Եթե քաղաքապետարանը համաձայն է սուբսիդավորել 100 դրամը, ուղեւորները թող 100 դրամ վճարեն: Սակայն ամեն դեպքում՝ 150-ից ոչ ավելի: Մենք դրան համաձայն չենք», – հայտարարել է Հ. Եղիազարյանը: Եթե բարձրացնեն սակագինը, մենք կշարունակենք պայքարել հանուն կառավարության դոտացիաների:
Նշենք, որ ըստ «Լիսամ» հայկական աուդիտորական կազմակերպության եզրակացության, որը կազմվել էր 2008թ.՝ ուղեւորափոխադրող ընկերությունների ներկայացուցիչների պատվերով, երթուղայինով երթեւեկելու սակագինը պետք է կազմեր (10% շահութաբերությունը հաշվի առնելով) 155 դրամ, իսկ «Բոգդան» ավտոբուսներով (9.8% շահութաբերությամբ) ՝ 212 դրամ:





























