«Ազատություն, եղբայրություն, հավասարություն», «Սա դեռ Շանթն էր, կայծակը մենք ենք», «Армения без Путина» պաստառներով «Ազգային միացյալ նախաձեռնության», ղեկավար Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, նոյեմբերի 8-ին մի քանի ընկերների հետ գնացել էր Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների ժամանակավոր պահման վայր, որտեղ մինչեւ հիմա պահվում էին նոյեմբերի 5-ին բախումների ժամանակ 20 ձերբակալվածները։

Ժամը 15։00-ի մոտ բոլոր 20 ձերբակալվածներին դուրս են բերել շենքից ոստիկանական ավտոմեքենաներով տեղափոխել, թե ուր, հավաքվածներին չեն ասել։

Շահենը միայն մի քանի վայրկյան է տեսել հորը, որն ավտոմեքենայի միջից հասցրել է հարցնել. «Ո՞նց ես, Շահեն ջան»։ «Լավ եմ, պապ ջան»,- պատասխանել է Շահենը։

Շահենն ու իր ընկերներն այժմ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ են։ Ենթադրում են, որ նրանց մի մասին բերել են դատարան, ու հնարավոր է՝ ազատեն հենց դատարանի դահլիճից։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am