Ադրբեջանի Բեյլաղանի շրջանում ճանապարհատրանսպորտային ծանր պատահար է տեղի ունեցել:

AZE.az –ը, վկայակոչելով  Jam.az-ը, հայտնում է, որ  Բեյլաղանի շրջանի Մինաբադ գյուղի զորամասին պատկանող տանկը սրբել տարել է կանգառասրահը եւ երկու մեքենայի վրայով անցել:

Այնուհետեւ տանկն ընկել է մոտերքում գտնվող ջրանցքը: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը եւ զինծառայողները նկարահանումներն արգելել են:

Ոստիկանության աշխատակիցները նույնիսկ ձերբակալել են կատարվածը նկարահանել փորձող մի քանի մարդու: