Ուկրաինայի Գերագույն Ռադան ժամանակավոր աշխատանքային խումբ է ձեւավորել՝ նախապատրաստելու ու լրամշակելու ազատազրկված եւ դատապարտված անձանց՝ արտասահմանում բուժվելու հնարավորության օրինագիծը:
Ինչպես հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը, այդ օրինագծի օգտին քվեարկել են 393 պատգամավորներից 289-ը:
Հիշեցնենք, որ խոսքը չորս օրինագծերի մասին է, որոնք թույլ կտային լուծել «Տիմոշենկոյի խնդիրը», ինչը ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագիրը ստոեւագրելու Ուկրաինայի առաջ դրված գլխավոր նախապայմանն է: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Տիմոշենկոյի կողմնակիցները հետամուխ են լինում նոյեմբերի 12-ին Գերագույն Ռադայի արտահերթ նիստի անցկացմանը, որի ընթացքում կարող է դիտարկվել նախկին վարչապետի բուժման մասին օրինագիծը:





























