Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյանգրասենյակի տնօրեն Քարեն Հիլարդի գլխավորած պատվիրակությանը:

«Շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ կառավարությանն` անկախությունից ի վեր ՀՀ գյուղատնտեսության ոլորտին ցուցաբերածօժանդակության համար, որը շարունակվում է մինչ օրս,  մասնավորապես, Գյուղատնտեսության համատարած հաշվառման համար Դուք պատրաստակամություն եք հայտնել տրամադրել շուրջ 1 միլիոն դոլար»,-ողջույնի խոսքում նշել է նախարարը:

Այնուհետեւ նախարարը ներկայացրել է գյուղատնտեսության ներկա վիճակը, առաջիկա անելիքներն ու ծրագրերը:

Տիկին Հիլարդը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել է, որ պատրաստ է լսել նախարարության առաջարկները եւ այնքննարկել իր ղեկավարության հետ, հետագայում եւս համատեղ ծրագրեր իրականացնելու համար:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանի գյուղատնտեսության ապագան կոոպերատիվներն են, ուստի 2014 թվականին եւս,խորհրդատվական ծրագրերի միջոցով կխթանեն նոր կոոպերատիվների հիմնման գործընթացը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք ուղղություններում համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը: