Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Շվեդիա կատարած այցից հետո շվեդական ամենաշատ վաճառվող թերթերը քննադատության են ենթարկել նրան։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Radikal-ը, շվեդական  Expressen եւ Dagens Nyheter պարբերականները Էրդողանի այցը որակել են որպես «երկերեսանի այց»՝ խիստ քննադատության ենթարկելով նրան։   Երկու պարբերականներում էլ տեղադրվել է Էրդողանի՝ 2 լուսանկար՝ ծիծաղող եւ բղավող։

Dagens Nyheter-ը նշել է, թե Էրդողանը կարեւոր ռեֆորմներ է արել, սակայն Գեզի այգու իրադարձություններում չափերն անցնող ուժ է կիրառել, պատժել կառավարությանը քննադատող լրատվամիջոցներին։ Պարբերականը շեշտել է, որ Թուրքիան լինելով ՆԱՏՕ-ի անդամ, նախընտրել է չինական զենք գնել, Թուրքիան տարբեր խաղեր է փորձում խաղալ տարածաշրջանի երկրների հետ։

«Թուրքիան կարծում էր, որ շատ խնդիրներ ունեցող Արեւելքի հետ կամուրջ է Եվրոպայի միջեւ։ Սակայն նախկինում նա շարժիչ ուժ էր, իսկ հիմա՝ ոչ։ ԵՄ-ն ու Թուրքիան լուծելու շատ խնդիրներ ունեն»,-գրել է պարբերականը։