ԱՄՆ Քալիֆորնիայի նհանգի Գլենդել քաղաքում սովորողների մոտ 58 տոկոսի համար հիմնական լեզուն անգլերենը չէ: Այս մասին գրում է «Glendale News-Press»-ը՝ վկայակոչելով այս շաբաթ դպրոցական շրջանի կողմից հրապարակված տվյալները:
60 հիմնական լեզուներից, որոնցով խոսում են Գլենդելում ուսում ստացողները, բացի անգլերենից, ամենատարածվածներից են հայերենը, իսպաներենը եւ կորեերենը:
Այս տարվա գարնանը հավաքված տվյալների համաձայն՝ սովորողների 23 տոկոսը, կամ 26 089 սովորողներից 5921-ը, սովորում են անգլերեն, այսինքն ազատ չեն տիրապետում այդ լեզվին:
Տարրական դպրոցների մակարդակում անգլերենի դասընթացների է գնում 37 տոկոսը՝ 20 դպրոցներում: Շրջանի 9 միջնակարգ դպրոցներում անգլերեն է սովորում աշակերտների 16,72 տոկոսը:
Գլենդելի աշակերտների շրջանում անգլերենը հիմնական լեզու է 41,55 տոկոսի համար:





























