ԱՄՆ-ի երկկուսակցական կոնգրեսականների խումբը, այդ թվում Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, միացել են կոնգրեսականներ Ադամ Շիֆին ու Դեվիդ Վալադոյին՝ կոչ անելով Սպիտակ տանը փոխել իր որոշում այն մասին, որ չեղյալ են համարում ցուցադրել գորգը, որը գործել են հայ որբերն ու նվիրել են ԱՄՆ-ի նախագահ Քալվին Քուլիջին՝ նշան երախտագիտության ցուցաբերած օգնության համար: Այդ մասին հաղորդում է «Asbarez»-ը՝ վկայակոչելով Ամերիկայի Հայ դատի գրասենյակին:
Կոնգրեսականներ Ադամ Շիֆից ու Դեվիդ Վալադոյից բացի նամակի ներքո ստորագրել են արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, հատկացումների հարցերով հանձնաժողովի ամենաավագ անդամ Նիտա Լոուին, բյուջետային հանձնաժողովի ավագ անդամն Սանդեր Լեւինը, ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Մայքլ Գրիմն ու Ֆրենք Փալոնեն, Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահներ Ֆրենք Վուլֆն ու Ջեյմս Մաքգովերնը, ինչպես նաեւ Ներկայացուցիչների պալատի անդմաներ Թոնի Քարդենասը, դեվիդ Չիչիլինեն, Ջիմ Կոստան, եֆ Դենհամը, Ջոն Դինգելը, Սքոթ Գարեթը,, Ռաուլ Գրիհալվան, Ռաշ Հոլթը, Մայք Հոնդան. Ջիմ Լանժեւենը, Բարբարա Լին, Քերոլին Մելոնին, Գրեյս Նապոլիտանոն, Դեվին Նունեսը, Գերի Փիթերսը, Ռաուլ Ռուիսը, Ջոն Սարբեյնսը, Ջեն Շակովսկին, Աարոն Շոքը, Բրեդ Շերմանը, Ջեքի Սփիրը, Ջեն Թիրնին ու Դինա Թիթուսը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆն ու Դեվիդ Վալադոն կոչ են անում Կոնգրեսի իրենց գործընկերներին միանալ իրենց ու ստորագրել նամակի ներքո, որով դիմում են Սպիտակ տանը փոխել իրենց որոշում այն մասին, որ չեղյալ են համարում ցուցադրել գորգը, որը գործել են հայ որբերը: Իրենց նամակում ամերիկացի կոնգրեսականներ Վալադոն ու Շիֆը, ովքեր Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի նշանավոր կողմնակիցներ են, նշել են. «Որբ հայ երեխաների գորգը ամերիկյան պատմության մասնիկն է ու պատկանում է ամերիկացիներին: Ավելի քան տասը տարի հայ-ամերիկյան կազմակերպությունները ձգտում են հասարակայնորեն ցուցադրել գորգը ու խնդրում են Սպիտակ տանն ու Պետդեպարտամենտին կատարել իրենց խնդրանքը: Ցավոք, ամերիկահայերի խնդրանքն առ այսօր բավարարված չէ»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Սպիտակ տանը պահվող գորգի ցուցադրությունը չեղյալ էր համարվել, հավանաբար, Թուրքիայի վատ արձագանքից խուսափելու համար: Այդ մասին ամերիկյան «The Washington Post» թերթում գրել էր քննադատ Ֆիլիպ Քեննիքոթը: Գորգը գործել էին 1920-ական թվականներին հայ որբ երեխաներն, ու 1925թ.-ին այն պաշտոնապես ցուցադրվել էր Բեռլինում: Այն պատրաստվել է Հազիր քաղաքում, այժմյան Լիբանանում՝ ի նշան երախտագիտության ԱՄՆ-ի ցուցաբերած օգնության:





























