Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Թուրքիա այցելությունը կկայանա հունվարի 27-28-ին: Այս մասին գրում է Ֆրանսիայում լույս տեսնող «Nouvelles d'Arménie» ամսագիրը՝ վկայակոչելով թուրքական Zaman թերթի ֆրանսերեն տարբերակը:
«Օլանդի հաղթանակը 2012-ի ընտրություններում լավ է ընդունվել Անկարայում: Նա առավել չափավոր դիրքորոշում ունի Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հարցում, քան իր նախորդը: Ֆրանսիայի նախագահի այցի ամսաթիվը հստակեցվել է նախորդ ամիս ֆրանս-ճապոնական կոնսորցիումի կողմից Սեւ ծովի թուրքական ափին ատոմակայանի շինարարության մասին համաձայնագրի ստորագրումից հետո»,-թուրքական թերթը վկայակոչելով նշում է «Nouvelles d'Arménie»-ն:
Արժե նշել, որ Օլանդի այդ քաղաքականության համար Ֆրանսիան ստիպված է վճարել մարդու իրավունքներով՝ Ֆրանսիայի հայ համայնքի համար թանկ գնով, որի ոչ մի խնդրանք մինչ օրս չի կատարվել, որը խոստացել էր Օլանդը: Դա ափսոսանք եւ անգամ զայրույթ է առաջացնում ցեղասպանության ժառանգների համար, որոնք չեն ցանկանում կրկին զոհ դառնալ ֆրանսիական իշխանությունների եւ քրեական թուրքական պետության հարաբերություններին, ինչպես մի քանի անգամ եղել է պատմության մեջ», - մեկնաբանել է «Nouvelles d'Arménie» ամսագիրը:





























