Ապարանի բնակիչ 43-ամյա Գագիկ Ա.-ն դանակահարել է հարազատ եղբորը: Ապարանի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am- ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 43-ամյա Գագիկ Ա.-ն այս տարվա հուլիսի 7-ին, ժամը 21-30-ի սահմաններում, իրենց տանը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր եղբայր Արամ Ա.-ի հետ, որի ընթացքում դանակով մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակի եւ որովայնի հատվածներին, պատճառելով նրա կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ:
Քրեական գործ է հարուցվել 112 հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 3-7 տարի ժամկետով:
Որոշումը կողմերին է ուղարկվել նոյեմբերի 7-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























