«Հրապարակը» գրում է, թե Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը հայտնի է իր թեւավոր խոսքերով: Նրա «եշծե, սուկի» ասույթը մտել է հայկական անեկդոտների տարեգրքի մեջ:
Վերջերս նա Ռուսաստանի Կաբարդինո- Բալկարիա ինքնավար հանրապետությունից ժամանած հյուրերի հետ զրույցի ժամանակ հետաքրքրվել է, թե Բալգարիայում (Բուլղարիայում) ինչպես է վիճակը, ոնց են ապրում: Հյուրերը նրբորեն հասկացրել են, որ իրենք Բալգարիայից չեն: Իսկ լոռեցի գրողներից մեկին ներկայացնելիս, ով ստեղծագործում է թումանյանական ոճով, Դարբինյանը հայտարարել է՝ Թումանյանի հետիոտներից է:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























